Կառավարությունը կառուցապատողներին կտրամադրի 20 մլրդ դրամի պետական երաշխիքներ

09.04.2009 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել կառուցապատողներին 20 մլրդ դրամի (շուրջ $ 54 մլն) պետական երաշխիքներ տրամադրելու մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ քայլը կառուցապատողներին հնարավորություն կտա վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից եւ ավարտին հասցնել կիսատ մնացած նախագծերը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ բանկերը բավականաչափ իրացվելիություն ունեն, կուտակել են ռեսուրսներ, եւ վարկավորման հարցում միակ զսպող գործոնը ռիսկերի գնահատումն է: “Պետությունը չի կարող չմիջամտել եւ չստանձնել ռիսկերի մի մասը”,- ընդգծել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսօրվանից սկսած` բոլոր կառուցապատող ընկերությունները կարող են դիմել կառավարության օպերատիվ շտաբ եւ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, որոնց ցանկը կտեղադրվի կառավարության պաշտոնական կայքում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատողների եւ բանկերի հետ նախնական քննարկումներ են անցկացվել, ինչի արդյունքում երկու կողմերը դրական են գնահատել կառավարության առաջարկը:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջնահերթությունը տրվելու է այն օբյեկտներին, որոնց շինարարությունը 70 տոկոսով կատարված է: Վարկի համար գրավ է ծառալեյու այլ պարտավորություններից ազատ անշարժ գույքը:

Կառավարությունն այդ քայլը գնահատում է որպես հակաճգնաժամային միջոցառում, որը թույլ կտա ակտիվացնել անշարժ գույքի եւ հիփոթեքային վարկավորման ոլորտը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսօր ԿԲ-ը կհայտարարի Հիփոթեքային հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է երկրորդային շուկայի զարգացումն ու անշարժ գույքի շուկայում վճարունակ պահանջարկի բավարարումը:

Դիտում՝ 12157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW