Արժութային օրենսդրության փոփոխություններն ուղղված են դոլարիզացման դեմ պայքարին

08.04.2009 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Վարչարարական իրավախախտումների մասին” եւ “Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին” օրենքների խախտողների դեմ պատժամիջոցների խստացումն ուղղված է դոլարիզացման դեմ պայքարին եւ ազգային արժույթի նկատմամբ պահանջարկի մեծացմանը, այսօր հայտարարել է ՀՀ Կետրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Արթուր Ջավադյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների մանրամասները: ՙՆախկինում եւս Հայաստանում արգելվում էր արտարժույթով վճարել որեւէ ծառայության, աշխատանքի կամ ապրանքի դիմաց: Փոփոխությունները վերաբերում են պատժիչ եւ կանխարգելիչ միջոցառումներին՚,- ասել է Արթուր Ջավադյանը:

“Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին” օրենքում փոփոխությունների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել 2009թ. մարտի 27-ին, օրենսդրության խախտման բացահայտման դեպքում առաջին անգամ սուբյեկտները նախազգուշացում են ստանում, երկրորդ անգամ նշանակվում է տույժ` նվազագույն աշխատավարձի 2000-պատիկի չափով (նախկին 100-պատիկի փոխարեն), եւ սուբյեկտը մեկ տարի ժամկետով զրկվում է լիցենզիայից: Երրորդ անգամ սուբյեկտները տուգանվում են նվազագուն աշխատավարձի 4000-ապատիկին համարժեք գումարով (նախկին 200-ապատիկի փոխարեն), եւ նրանք զրկվում են լիցենզիայից: Պատժամիջոցները չեն վերաբերում ներկրողներին ու արտահանողներին:

Արթուր Ջավադյանի խոսքերով, բանկային պարտվորությունների մասով դոլարիզացման մակարդակը Հայաստանում կազմում է 73%: “Դոլարիզացման բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ արժույթի շուկայում ցանկացած տատանում ազդում է երկրի տնտեսության վրա”,- ասել է Արթուր Ջավադյանը:

Նա տեղեկացրել է, որ արժեզրկման նկատմամբ ձեւավորված ակնկալիքների եւ ավանդների կոնվերտացիայի արդյունքում ազգային արժույթով ավանդների հարաբերակցությունը արտարժույթով ավանդների նկատմամբ փետրվարի վերջին կազմել է 30%` 70%-ի դեմ, իսկ լողացող փոխարժեքի քաղաքականությանն ազգային արժույթի վերադառնալու օրը բանկերի կորուստները կազմել են 4,7 մլրդ դրամ: “Բանկային համակարգի շահույթը 2008 թվականին կազմել է 27 մլրդ դրամ, եւ, հաշվի առնելով այն, որ դրամի հետագա արժեզրկում չի սպասվում, բանկերն այլեւս նման վնասներ չեն կրի”,- ասել է Արթուր Ջավադյանը:

Դիտում՝ 13004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW