Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Ազգային Ժողովն այսօր սկսել է քննարկել ֆինանսավարկային կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է, որ տվյալ պահին բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների ֆիրմային անվանումների գրանցման գործընթացը Կենտրոնական բանկի կողմից կատարվում է ոչ պաշտոնական եղանակով: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխություններն օրինականություն կհաղորդեն ԿԲ-ի կողմից ֆիրմային անվանումների գրանցման գործընթացին: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել է, որ պրոֆիլային հանձնաժողովը դրական գնահատական է տվել առաջարկվող փոփոխություններին: Նրա խոսքերով, լրացումների ընդունումից հետո ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը պարտավոր կլինի 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային կարգով բավարարել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ բորսաների ֆիրմային անվանման գրանցման հնարավորության վերաբերյալ ԿԲ հարցումը: Tweet Դիտում՝ 12879