ԱԺ-ն սկսել է “2010թ. պետբյուջեի ձեւավորման առանձնահատկությունների մասին” օրինագծի քննարկումը

06.04.2009 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Ազգային Ժողովն այսօր սկսել է “2010թ. պետբյուջեի ձեւավորման առանձնահատկությունների մասին” օրինագծի քննարկումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ասել է, որ օրինագիծը առաջարկում է մեկ տարով հետաձգել 2010-2012թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագրի ձեւավորումը:

Նրա խոսքերով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում դժվար կլինի այս տարի հաշվարկել մակրոտնտեսական իրավիճակը երեք տարվա համար եւ ծրագրել այդ ժամանակահատվածի ծախսերը: 

Պավել Սաֆարյանը նշել է, որ օրինագիծը կրում է տեխնիկական բնույթ, եւ հաջորդ տարի կառավարությունը խորհրդարան կներկայացնի 2010-2012թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագիրը:

Դիտում՝ 12240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW