“ՕՍՄՊ”-ը սկսել է վճարումներ ընդունել հօգուտ “Երեւանջուր” ընկերության

30.03.2009 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՕՍՄՊ” վճարային համակարգը (Ակնթարթային վճարումների միացյալ համակարգ) հայտարարել է “Երեւանջուր” ընկերության օգտին վճարումներ ընդունելու մեկնարկի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է “ՕՍՄՊ” ՍՊԸ տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանը, մարտի 25-ից Երեւանի բնակիչները հնարավորություն են ստացել վճարումներ կատարել “ՕՍՄՊ” վճարումների ընդունման բոլոր կետերում:

Շուտով ընկերությունը կավարտի էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ընդունումը կազմակերպելու աշխատանքները` հաճախորդներին մատուցելով կոմունալ ծառայությունների` գազի, ջրի եւ էլեկտարէներգիայի դիմաց վճարումների ամբողջ փաթեթը:

Դիտում՝ 13977

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW