«Արդշինինվեստբանկը» $10 մլն վարկ է ստացել WorldBusiness Capital-ից

28.03.2009 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» $10 մլն-ի վարկ է ստացել ամերիկյան WorldBusiness Capital ֆինանսական կորպորացիայից:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեցին բանկի մամլո ծառայությունում, վարկային պայմանագիրը մարտի 26-ին Վաշինգտոնում ստորագրլ են «Արդշինինվեստբանկի»
վարչության փոխնախագահ Սերգեյ Վիրաբյանը եւ WorldBusiness Capital-ի փոխնախագահ Ռոբերտ Մոնյակը:

Վարկը, որի մարման շամկետը 10 տարի է, երաշխավորված է ԱՄՆ կառավարության Մասնավոր արտասահմանյան ներդրումների կորպորացիայի (OPIC) կողմից և ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման WorldBusiness Capital-ի հետ համատեղ ծրագրի իրականացմանը: «Արդշինինվեստբանկն» իր կողմից այս ծրագրի իրագործման համար հատկացնելու է  $2,5 մլն:

WorldBusiness Capital-ը մասնագիտանում է զարգացող երկրներում միջին բիզնեսի ու վերականգնվող էներգետիկայի ոլորտի երկարատև վարկավորման բնագավառում:  

Դիտում՝ 17232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW