Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի կողմից 37 կասկածելի գործարքների վերլուծության հիման վրա հարուցվել է 6 քրեական գործ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Ֆինասնական մոնիտորինգի կենտրոնի տարեկան հաշվետվությունը, 2008 թվականին կենտրոնի տեղեկատվական բազա է մուտքագրվել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների մասին 93 396 հաշվետվություն, որոնցից 37-ը ճանաչվել է կասկածելի: Կասկածելի գործարքների մասին 36 հաշվետվություններ ներկայացվել են բանկերի, 1-ը` տարադրամի փոխանակման կետի կողմից: Շուրջ $800 հազ. ծավալի 6 կասկածելի գործարքների վերլուծության արդյունքում հարուցվել են քրեական գործեր: Tweet Դիտում՝ 12419