Telcell-ն ավարտել է փողոցային տերմինալների արդիականացման աշխատանքները

25.03.2009 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգն ավարտել է փողոցային տերմինալների արդիականացման աշխատանքները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին այսօր հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, արդիականացման անհրաժեշտությունը հասունացել էր սարքավորման այդ տեսակի շահագործման ամբողջական փուլից հետո, որը ներառում է ինչպես ամառային ու ձմեռային, այնպես էլ միջսեզոնային օգտագործում: 

Տեղումների կողմից վճարային տերմինալին վնասելը կանխելու նպատակով բարելավվել է սարքի հիդրոմեկուսացումը, կատարվել է ներքին ջերմամեկուսացման փոփոխություն, արդիականացվել են օդափոխման եւ հովացման համակարգերը: Տեղադրվել են հատուկ ֆիլտրեր` սարքավորումներին ավտոմեքենաների արտանետած գազերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:

Ուշադրություն է դարձվել նաեւ անվտանգությանը. տերմինալներն ունեն նոր կողպեքներ, ձայնային ազդանշան եւ միացված են միասնական ցանցին: Բոլոր տերմինալների վրա տեղադրված են լուսաազդանշանային լամպեր, ինչը սպառողներին թույլ է տալիս ավելի լավ նկատել դրանք երեկոյան եւ գիշերային ժամերին:

Դիտում՝ 13802

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW