ԱՄՀ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է արել բարձրացնել վսահությունը բանկային ավանդներ նկատմամբ

25.03.2009 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՀ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել բանկային ավանդներ նկատմամբ վսահության բարձրացման եւ հնարավոր համակարգային ռիսկերի դեմ պայքարի համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն Տակատոշի Կատոն` մեկնաբանելով Վրաստանին  $ 186.6 մլն տրամադրելու մասին որոշումը:

“Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում օգտագործել մոնետար քաղաքականության բոլոր գործիքները, ներառյալ` տոկոսադրույքը եւ պահուստների նկատմամբ պահանջները: Կենտրոնական բանկի իրացվելիության նախատեսված բարձրացումը ժամանակին է եւ պետք է նպաստի տոկոսադրույքի քաղաքականության արդյունավետության բարձրացմանը”,- ասել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

Կատոյի խոսքերով, վրաստանյան բանկերի վարկային պորտֆելների վատթարացման լույսի ներքո կարեւոր նշանակություն է ձեռք բերում բանկային վերահսկողության բարեխիղճ աշխատանքը:

“Մենք Վրաստանին կոչ ենք անում անցկացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կբարձրացնեն վստահությունը բանկային ավանդների նկատմամբ եւ կնվազեցնեն համակարգային ռիսկերը”,- ասել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

Դիտում՝ 11327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW