“Կոնվերս Բանկը” ազդարարել է նոր ավանդային ակցիայի մասին

25.03.2009 | 09:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկը” հայտարարել է “Զարթոնք” նոր ժամկետային ավանդի ակցիայի մեկնարկի մասին, որը տեւելու է մինչեւ հունիսի 23-ը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մարքետինգի բաժնում, ավանդներն ընդունվելու են ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով, նվազագույն գումարը կազմելու է 150 հազար դրամ կամ $ 500, ժամկետը` 6 ամիս կամ 1 տարի:

Դրամով տրված ավանդների տոկոսադրույքը կազմելու է 10 % (6 ամիս ժամկետով) եւ 13% (1 տարի ժամկետով):

Դոլարով տրված ավանդների տոկոսադրույքը կազմելու է 7 % (6 ամիս ժամկետով) եւ 9% (1 տարի ժամկետով):

Տոկոսադրույքի վճարումը կատարվելու է ամեն ամիս:

“Զարթոնքի” ավանդատուների միջեւ անցկացվելու է խաղարկություն:

Դիտում՝ 11806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW