Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել ՀԲ-ի տրամադրած $50 մլն ծավալի վարկային միջոցների բաշխման իրավունքը ֆինանսների նախարարությունից փոխանցել Կենտրոնական բանկին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին ՀԲ-ը ՀՀ կառավարությանը փոքր եւ միջին բիզնեսի /ՓՄԲ/ վարկավորման նպատակով տրամադրելու է $50 մլն-ի վարկ: Միջոցները բաշխվելու են ՀՀ առեւտրային բանկերի միջեւ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը ջանքեր է գործադրում ՓՄԲ վարկավորման համար նոր միջոցներ ներգրավելու ուղությամբ: Կառավարության դեկավարն ասել է նաեւ, որ պետբյուջեից հատկացվելու է 2 մլրդ դրամ Սպիտակի երկրաշարժի գոտում շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար: Նրա խոսքերով, այդ որոշումը կունենա ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական նշանակություն: Tweet Դիտում՝ 13328