Երևան /Մեդիամաքս/. 2009թ. պետբյուջեով նախատեսված 9,2-տոկոսանոց տնտեսական աճն անիրական է, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության կողմից 20 տարի ժամկետով 35,4 մլն SDR ընդհանուր ծավալի վարկերի ներգրավումը Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Զարգացման միջազգային ասոցիացիայից թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքների դեմ: Փոխնախարարի խոսքերով, ՀՀ կառավարությունը ձգտում է տնտեսության մեջ “արագ արձագանքման” միջոցներ ներգրավել տնտեսական աճն ապահովելու նպատակով: Վարդան Արամյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին նախատեսված հարկային մուտքերի 60%-ի հավաքագրումը համարժեք է երկրի մակրոտնտեսական իրադրությանը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ հավաքված հարկերի ու պետբյուջեի հարաբերակցությունը 17,4%-ի մակարդակում պետք է ապահովվի` անկախ տնտեսական իրավիճակից: Tweet Դիտում՝ 682