“Սթարը” HSBC-ից ներգրավել է $3 մլն եւ բանակցում է ՎԶԵԲ-ի ու IFC-ի հետ
16.03.2009 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Լոնդոնյան HSBC բանկը “Սթար” սուպերմարկետների ցանցին $3 մլն երկարաժամկետ վարկ է հատկացրել:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացել են “Սթարի” մամլո ծառայությունում, ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հայտարարել է, որ միջոցները նախեւառաջ ուղղվելու են մատակարարների առջեւ առկա պարտավորությունների կատարմանը:
Նրա խոսքերով, ցանցի առաջիկա ծրագրերում առկա է մատակարարների հետ համագործակցության ծավալումը ֆակտորինգի շրջանակներում: Այդ ծրագիրն արդեն նախագծային փուլում է եւ մոտ ապագայում կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու տեղական բանկերից մեկի հետ համագործակցությամբ:
“Ֆակտորինգի առավելություններն ակնհայտ են ու անսահման` հատկապես մեր մատակարարների համար: Մեզ համար այդ գործոնը շատ կարեւոր է”,- ասել է Վահան Քերոբյանը:
2009 թվականին “Սթարը” նախատեսում է նաեւ կազմակերպության բաժնետեր ՎԶԵԲ-ից ստանալ $4,5 մլն-ի վարկ: Միջոցների մեծ մասն ուղղվելու է տեղական բանկերի կարճաժամկետ վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ մնացած մասը` կապիտալ ներդրումներին:
“Սթարի” ղեկավարությունը բանակցություններ է վարում նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ հետ` 2009-2010 թվականներին $8 մլն ծավալի երկարաժամկետ ֆինասնավորում ստանալու ակնկալիքով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: