Վարչապետը վայելում է իշխող կոալիցիայի վստահությունը

13.03.2009 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վայելում է իշխող կոալիցիայի վստահությունը, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների հրապարակումները վարչապետի եւ կառավարության ապսավող հրաժարականի մասին, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը վստահ է, որ Տիգրան Սարգսյանն իր կաբինետի հետ միասին ունակ է լուծել պետության առջեւ ծառացած խնդիրները:

Մամլո քարտուղարն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցության օրակարգում վարչապետի հրաժարականի մասին հարց չկա, իսկ կառավարության ղեկավարի հրաժարականի մասին լուրերը նա անվանել է “որոշ քաղաքական ուժերի էժանագին պատվեր”:

Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հանրապետական կուսակցության խորհրդի վերջերս կայացած նիստում նշվել է, որ համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառավարության ու վարչապետի քայլերը “լիովին արդարացված են”:

Դիտում՝ 12578

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW