ՀՀ-ում ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ բաժնետոմսերի թողարկման համար

10.03.2009 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում երկրորդ IPO-ն նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարեվերջ, այսօր Երեւանում հայտարարել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Պատասխանելով ՀՀ դրամի արժեզրկումից հետո պարտատոմսերի շուկայի հեռանկարների մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Արմեն Մելիքյանն ասել է, որ “պարտատոմսերի շրջանառությունը կրճատվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի անցել լճացման ժամանակաշրջանը, եւ շուկան չի մարսել դրամի արժեզրկումը”:

“Առաջիկա ամիսներին սպասվում է արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծավալի կրճատում”,- ասել է Արմեն Մելիքյանը` նշելով, որ ներկայումս ՀՀ-ում ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ բաժնետոմսերի թողարկման համար:

Դիտում՝ 15585

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW