Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկն” կատարել է իր առաջին թողարկման պարտատոմսերի (ASBKB1) առաջին եռամսյակային արժեկտրոնի վճարումը` յուրաքանչյուր պարտատոմսի դիմաց վճարելով 250 դրամ: Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում: “Արդշինինվեստբանկի” պարտատոմսերի բաժանորդագրությունը մեկնարկել է նոյեմբերի 10-ին: Պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, ընդհանուր ծավալը` 1,5 մլրդ դրամ, թողարկված պարտատոմսերի քանակը` 150 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 12 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը` տարեկան 10%: “Հաշվի առնելով առաջին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ընթացքը` “Արդշինինվեստբանկը” նախատեսում է 2009 թվականի ընթացքում իրականացնել նաեւ պարտատոմսերի երկրորդ թողարկումը”,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 13519