Տիգրան Սարգսյան. “Կտրականությունը հիմարության դրսեւորում է”

06.03.2009 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ “այսօր շատերը կտրուկ են արտահայտվում կառավարության քայլերի նկատմամբ, սակայն կտրականությունը հիմարության դրսեւորում է”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է` հանդես գալով այսօր Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանում /ՌՀՀ/ կայացած “Ճգնաժամ. ռուսական եւ հայկական վարկածները” համաժողովում:

“Հայաստանում, պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որտեղ մտածող մարդը կարողանա իրեն հարմարավետ զգալ”,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը շեշտել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ճիշտ ընկալման, պետական կառավարման նոր ձեւերի ու մեթոդների, պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության նոր  եղանակների, ինչպես նաեւ տեսական գիտելիքների կառուցման անհրաժեշտությունը:

Համաժոովում ներկայացվել են մի շարք զեկույցներ համաշխարհային ճգնաժամի թեմայով:

Դիտում՝ 14673

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW