“Ամերիաբանկը” նվազեցրել է դոլարային բիզնես վարկերի տոկոսադրույքը

05.03.2009 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” 1%-ով նվազեցրել է դոլարով տրվող բիզնես վարկերի տոկոսադրույքը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Ամերիաբանկի” մամլո ծառայությունում, բանկի այս նախաձեռնությունն “ուղղված է սատարելու ձեռնարկատիրական գործունեության խթանմանը եւ նպաստելու ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացումը զսպելուն”:

Մամլո ծառայությունում նշել են նաեւ, որ 2009թ. փետրվարին բանկի ակտիվներն աճել են 12.7 %-ով, իսկ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում` 15.7%-ով: 2009թ. մարտի 1-ի դրությամբ “Ամերիաբանկի” ակտիվները կազմել են 57.5 մլրդ դրամ:

Դիտում՝ 15681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW