“Սթար” սուպերմակետների ցանցը հայտարարել է, որ “հակված է գների աճի զսպամանը”

05.03.2009 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Սթար” սուպերմակետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն այսօր հայտարարել է, որ ընկերությունը դեմ է ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են “Սթարի” մամլո ծառայությունում, ՀՀ առեւտրային խոշորագույն ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել ներկրվող որոշ ապրանքատեսակների գների մասնակի բարձրացման վերաբերյալ:  

“Խոսքը միայն այն խմբաքանակների մասին է, որոնք ներկրողներից գնվելու են նոր գներով”,- ասվում է հաղորդագրության մեջ:

“Մենք կտրականապես դեմ ենք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելուց եւ առավելագույնս հակված ենք գնաճի զսպամանը: Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում ներկրողների հետ, եւ արդեն առկա են դրական արդյունքներ”,- հայտարարել է Վահան Քերոբյանը:

Դիտում՝ 13963

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW