Դրամի դանդաղ արժեզրկման սպասումներն ավելի շատ ծախսեր կպահանջեին

04.03.2009 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դրամի դանդաղ արժեզրկման ընթացքում սպասումներն ավելի շատ ծախսեր կպահանջեին, քան մի քանի ամիսների ընթացքում ֆիքսված փոխարժեքի պահպանումը, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վաչե Գաբրիելյանն ասել է, որ այդ հանգամանքն արդարացնում է լողացող փոխարժեքի քաղաքականությանը  կտրուկ վերադառնալու ԿԲ-ի որոշումը:

“Դրամի դանդաղ արժեզրկման պայմաններում շուկայում տեւական անորոշությունն ավելի մեծ վնաս կհասցներ ինչպես սպառողներին, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտներին”,- ասել է Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին: Նա նշել է, որ ներկայումս հետագա արժեզրկման սպասումները կտրուկ նվազել են:

ԿԲ-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ 2009 թվականին դոլարի փոխարժեքը կպահպանվի 360-380 դրամի սահմաններում:

“ԿԲ-ի գլխավոր խնդիրն է մնում գնաճի զսպումը, եւ մեր կանխատեսումներով, ինչպես նաեւ հաշվի առնելով հնարավոր բոլոր սցենարները, գնաճը չի գերազանցի 8 տոկոսը”,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Նա կարծիք է հայտնել, որ շուկայում տեղի ունեցած վերջին իրադաձությունները կհանգեցնեն վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների հետագա բաձրացման:

“ԿԲ-ի քայլերն ուղղված են ՀՀ տնտեսական աճի պահպանմանը, եւ, չնայած ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հոռետեսական կանխատեսումներին, մենք կարծում ենք, որ 2009 թվականին Հայաստանը կարձանագրի տնտեսության մի քանի տոկոսանոց աճ”,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Պատասխանելով ՀՀ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայի համար դրամի արժեզրկման ռիսկերի մասին հարցին` Վաչե Գաբրիելյանը կարծիք է հայտնել, որ ազգային արժույթի հետագա արժեզրկման սպասումների բացակայությունը արժեկտրոնային պարտատոմսերի հայաստանյան շուկա կբերի ավելի շատ արտասահմանյան ներդրողների:

 

Դիտում՝ 12575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW