Երեւան /Մեդիամաքս/. “ԱԼՌՕՍԱ”-ի նախագահ Սերգեյ Վիբորնովն այսօր առաջարկել է Հայաստանին տրամադրել մեծածավալ վարկային գիծ, ինչը հնարավորություն կտա հումք ձեռք բերել ռուսաստանյան ընկերությունից` դրա մշակմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին առաջիկա մի քանի տարիներին ապահովելու նպատակով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությում, այդպիսի առաջարկությամբ Սերգեյ Վիբորնովը հանդես է եկել այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը: ՀՀ կառավարության ղեկավարը եւ ռուսաստանյան ընկերության նախագահը պայմանավորվել են լրացուցիչ քննարկել վարկի պայմանները` դիտարկելով բոլոր ռիսկերը: Tweet Դիտում՝ 10759