Դոլարի փոխարժեքի բարձրացումը համապատասխանում է տեղական արտադրողների շահերին

03.03.2009 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դոլարի փոխարժեքի բարձրացումը համապատասխանում է տեղական արտադրողների եւ արտահանողների շահերին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` մեկնաբանելով լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու վերաբերյալ ԿԲ-ի որոշումը:

“Արդեն երեք տարի ներկրող ընկերությունները գերշահույթ են ստանում, իսկ խոշոր ձեռնարկությունները գտնվում են ծանր դրության մեջ: Եթե դոլարի փոխարժեքն ամբողջ աշխարհում բարձրանում է, ապա ՀՀ փոխարժեքի շուկայում պետք է տեղի ունենա համաչափ գործընթաց: Դա պետք է հասկանալի լինի բոլորին”,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Դիտում՝ 12116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW