Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալը 2009թ. հունվարի վերջի դրությամբ կազմել է 466 մլրդ 981 մլն դրամ` նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ավելանալով 1 մլրդ 91 մլն դրամով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդենտ ավանդների ծավալը հունվարի վերջին կազմել է 382 մլրդ 319 մլն դրամ` դեկտեմբերի համեմատ կրճատվելով 5 մլրդ 527 մլն դրամով, մինչդեռ ոչ ռեզիդենտ ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 6 մլրդ 618 մլն-ով` կազմելով 84 մլրդ 662 մլն դրամ: Արտարժույթով ավանդների ծավալը հունվարի վերջին կազմել է 263 մլրդ 107 մլն դրամ` 2008թ. դեկտեմբերի համեմատ ավելանալով 24 մլրդ 667 մլն դրամով: Միաժամանակ, ազգային արժույթով դեպոզիտների ծավալը նույն ժամանակահատվածում կրճատվել է 23 մլրդ 577 մլն դրամով` հունվարի վերջին կազմելով 203 873 մլն դրամ: Բանկերում ավանդների մնացորդը 2009թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 198 մլրդ 828 մլն դրամ` նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվելով 1.5%-ով եւ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 17%-ով: Tweet Դիտում՝ 13126