Հիփոթեքային հիմնադրամը խթան կդառնա բանկերի համար, կարծում է «Էլիտ Գրուպի» ղեկավարը

25.02.2009 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Հիփոթեքային հիմնադրամը, որի մասին շինարարական ընկերությունների հետ վերջերս կայացած հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետը, խթան կդառնա վարկավորման պայմանների պարզեցման համար, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է «Էլիտ Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը:

«Մենք ողջունում ենք $200 մլն-ի հիփոթեքային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը, որը կգործի բանկերից անկախ եւ գնորդներին թույլ կտա բնակարան ձեռք բերել ավելի մատչելի պայմաններով»,- ասել է Արմեն Մկոյանը:

Նրա խոսքերով, հիմնադրամի գործունեությունը բանկերին կմղի շուկայում ավելի ակտիվ գործողությունների եւ կնպաստի Հայաստանում հիփոթեքային վարկավորման պայմանների դյուրացմանը:

Արմեն Մկոյանը նշել է, որ Հայաստանում անշարժ գույքի գնանկ տեղի չի ունենա դրա համար անհրաժեշտ նախապայմանների բացակայության հետեւանքով: Նրա խոսքերով, «Էլիտ Գրուպ» ընկերությունը չի դադարեցրել ընթացիկ շինարարական ծրագրերից եւ ոչ մեկը:

Պատասխանելով արժեթղթերի շուկայում «Էլիտ Գրուպի» ծրագրերի վեաբերյալ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին` Արմեն Մկոյանը տեղեկացրել է պարտատոմսերի նոր թողարկում անցկացնելու մտադրության մասին` միաժամանակ ընդգծելով, որ «ներկայումս թողարկումն աննպատակահարմար է»:

Դիտում՝ 16769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW