“Հայէկոնոմբանկը” դարձել է “ՆԱՍԴԱՔ ՕՄԷՔՍ Արմենիա” բորսայի անդամ
23.02.2009 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ն դարձել է “ՆԱՍԴԱՔ ՕՄԷՔՍ Արմենիա” բորսայի անդամ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “ՆԱՍԴԱՔ ՕՄԷՔՍ Արմենիայի” մամլո ծառայությունում, ֆոնդային բորսայի անդամի կարգավիճակում բանկը հնարավորություն կստանա բորսային գործարքների իրականացնել “ՆԱՍԴԱՔ ՕՄԷՔՍ Արմենիայում” շրջանառվող բոլոր գործիքներով` ներառյալ ցուցակման մեջ գտնվող եւ բորսային առեւտրի թույլատրված արժեկտրոնային արժեթղթերը, ինչպես նաեւ պետական պարտատոմսերը, ՌԵՊՕ-ն եւ արտարժույթը:
“Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվում է 2002 թվականից, եւ ներկայումս միակ ընկերությունն է, ում բաժնետոմսերը ցուցակվում են ՙՆԱՍԴԱՔ ՕՄԷՔՍ Արմենիա՚ բորսայում /В ցուցակ/, քանի որ ներկայումս բորսայում չկան А բորսային ցուցակում ներառված բաժնետոմսեր, իսկ կարգավորվող շուկայում շրջանառվող մնացած ութ ընկերությունների բաժնետոմսերը բորսային առեւտրի են թույլատրված С ազատ շուկայում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: