“Արդշինինեվստբանկը” ստացել է որակի միջազգային սերտիֆիկատ

20.02.2009 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ֆրանսիական AB Certification աուդիտորական ընկերությունը “Արդշինինվեստբանկին” շնորհել է որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, սերտիֆիկատը շնորհվել է 2008թ. դեկտեմբերին իրականացված որակի կառավարման ստանդարտի համապատասխանության աուդիտի դրական եզրակացության հիման վրա:

“Սերտիֆիկատի տրամադրումը վկայում է այն մասին, որ բանկում աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների սպասարկման որակը, համապատասխանում են միջազգային չափանիշերին”,- նշել են բանկի մամլո ծառայությունում:

Սերտիֆիկացման գործընթացում բանկը համագործակցել է Intagrated management solutions կազմակերպության հետ:

“ISO 9001 : 2000 սերտիֆիկատի տրամադրումը այն մեծածավալ աշխատանքի արդյունքն է, որը մշտապես իրականացվում է բանկի կողմից` առավել որակյալ եւ ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման համար”,- ասել է բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը:

Դիտում՝ 13187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW