«Ինեկոբանկը» միկրոֆինանսավորման նպատակով ներգրավել է $ 4 մլն
20.02.2009 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. «Ինեկոբանկը» DWM Asset Management-ի (DWM) հետ $ 4 մլն-ի վարկային համաձանյագիր է կնքել:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, նոր վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրոֆինանսավորման զարգացմանը:
DWM Asset Management-ը «Developing World Markets» (DWM) խմբի անդամ է եւ զբաղվում է ներդրումներով զարգացող երկրների միկրոֆինասնավորմամբ:
«Ինեկոբանկը» հպարտ է, որ միջազգային ֆինանսական շուկաներում տիրող ֆինանսական ճգնաժամի այս դժվարին ժամանակահատվածում ձեռք է բերել նոր գործընկեր, որը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում միկրոֆինանսավորման զարգացմանը»,- նշել են բանկի մամլո ծառայությունում:
Միկրովարկերը տրամադրվելու են հետեւյալ պայմաններով. վարկի առավելագույն գումարը` $ 10 հազ., առավելագույն ժամկետը` 24 ամիս:
Ծրագրի շրջանակներում վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկատերերը, ովքեր ունեն գործող բիզնես արտադրության, առեւտրի կամ սպասարկման/ծառայությունների մատուցման ոլորտում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: