Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ իշխանությունները պատրաստ են ակտիվ եւ գործնական քայլերի գնալ համաշխահային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան այսօր ասել է ԱՄՀ պատվիրակության հետ հանդիպմանը` հիմնադրամի գործադիր տնօրեն Էյջ Բեքերի ղեկավարությամբ: Կողմերը քննարկել են ճգնաժամի պայմաններում ԱՄՀ-ի եւ ՀՀ միջեւ փոխգործակցության ծրագրերին ու հեռանկարներին առնչվող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը եւ շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող աջակցության համար: Tweet Դիտում՝ 11625