Այսուհետ ցանկացած անձ կարող է առեւտրային բանկերից տեղեկանք ստանալ

25.08.2026 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։


ԿԲ-ից հայտնում են, որ նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առեւտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաեւ բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։

Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։

«Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1749

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW