Փետրվարի 27-ին Երեւանում կկայանա “Կապիտալի շուկաները Հայաստանում” միջազգային կոնֆերանսը

18.02.2009 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Փետրվարի 27-ին Երեւանում տեղի կունենա “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերության կազմակերպած “Կապիտալի շուկաները Հայաստանում” միջազգային կոնֆերանսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կոնֆերանսի օրակարգը եւ մասնակիցների ցանկը տեղակայված են http://Capitalmarket.Banks.am կայքում, որը համաժողովի պաշտոնական ինտերնետային գործընկերն է:

Համաժողովի կազմակերպման գործում “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ին աջակցում են ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի բանկերի միությունը, “ՆԱՍԴԱՔ ՕՄԷՔՍ Արմենիան”, USAID-ի ՀՀ ֆինասնական հատվածի ամրապնդման ծրագիրը, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը, “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը, Business Class եւ “Բազիս” ամսագրերը:

Համաժողովի ընթացքում օտարերկրյա եւ հայաստանցի մասնակիցները կքննարկեն Հայաստանում IPO-ի իրականացման հեռանկարները, կապիտալի շուկայում առկա գործիքների եւ կարգերի օգտագործման առանձնահատկությունները ՀՀ-ում:

“Կապիտալի շուկաները Հայաստանում” համաժողովի բացումը կկայանա փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում:

Դիտում՝ 17467
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW