Վերաֆինանսավորեք Ձեր բիզնես վարկերը եւ ստացեք մինչեւ 2% cashback Evocabank-ում

10.08.2026 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #բիզնես վարկ

Ձեր բիզնեսն այսօր ունի մեկից ավելի վարկ եւ ցանկանում եք նվազեցնել գործող ֆինանսավորման ծախսե՞րը, Evocabank-ի բիզնես վարկերի վերաֆինանսավորումը հնարավորություն է տալիս միավորել գործող բիզնես վարկերը, թեթեւացնել ամսական վճարային բեռը եւ ստանալ մի շարք առավելություններ։


Առավելություններ՝

•    վերաֆինանսավորվող վարկի գումարի մինչեւ 2%-ի չափով cashback (cashback-ի առավելագույն չափը՝ մինչեւ 2,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ),
•    գործող ֆինանսավորումների տարեկան տոկոսադրույք նվազում մինչեւ 2% տոկոսադրույքով,
•    մինչեւ 120 ամիս մարման ժամկետ,
•    մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչեւ 6 ամիս,
•    լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություն,
•    ֆինանսավորում ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։


Բիզնես վարկերի վերաֆինանսավորման միջոցով հնարավոր է նաեւ միավորել մի քանի վարկ եւ դրանք սպասարկել որպես մեկ վարկ, ինչն էապես պարզեցնում է ֆինանսների կառավարումն ու նվազեցնում ամսական վճարային բեռը։

Բացի այդ, առաջարկի շրջանակում Ձեզ տրամադրվում է 1 Visa Business քարտ՝ 3 տարի անվճար սպասարկման հնարավորությամբ։

Նոր հաճախորդները կստանան նաեւ ինտերնետ/մոբայլ բանկինգի անվճար սպասարկում 3 տարի ժամկետով՝ մինչեւ 3 օգտատիրոջ համար։

Evocabank-ի բիզնես վարկերի վերաֆինանսավորման եւ լրացուցիչ ֆինանսավորման մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիտում՝ 1323

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW