Իդրամը եւ IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին

03.08.2026 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank. Seaside Startup Summit

Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի եւս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին եւ արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։


Իդրամի ու IDBank-ի մենթորները սկսնակ ստարտափերների կողքին են՝ օգնելու հեշտությամբ հաղթահարել զարգացման բարդ ճանապարհը, տալու հուզող հարցերի պատասխաններն ու գտնելու նորարար լուծումներ ստարտափների աճի համար։

Իդրամի եւ IDBank-ի առանցքային գործընկերների եւ թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը, ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը եւ կորպորատիվ բիզնես գործընթացների եւ թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը վստահ են, որ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ որոշ ժամանակ անց մուտք կգործեն հայաստանյան շուկա։

«Կարեւոր է սիրահարվել ոչ միայն սեփական նորարարություններին, այլեւ հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների գոհունակությանը։ Հաճախ հիմնադիրներն այնքան են տարվում պրոդուկտի ստեղծմամբ, որ վաճառքները մղվում են երկրորդ պլան։ Ուրախալի է փաստել, որ այսօր ստարտափներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում վաճառքներին, ինչն էլ հենց հաջողության գլխավոր գրավականն է»,- նշել են ընկերությունների ներկայացուցիչները։

Seaside Startup Summit-ի շրջանակում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն եւ վարչության անդամ Սերգեյ Առաքելյանը ներգրավված էր ժյուրիի կազմում․ նա անձամբ լսել ու գնահատել է ավելի քան 10 ստարտափի ելույթ։

Անդրադառնալով միջոցառմանն ու ներկայացված գաղափարներին՝ Սերգեյ Առաքելյանը փաստել է, որ Seaside Startup Summit-ին մասնակցությունը IDBank-ի համար լավագույն հնարավորությունն է՝ ծանոթանալու նորագույն ստարտափներին։

«Հատկանշական է Սամմիթի ձեւաչափը, որը մեկտեղում է ամենատարբեր ոլորտներ ներկայացնող նախագծեր։ Առանձնահատուկ ուրախալի է տեսնել ֆինանսական ոլորտին առնչվող լուծումներ, որոնք հիմնված են արհեստական բանականության եւ ժամանակակից տեխնոլոգիական միտումների վրա»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։

Իդրամը եւ IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 1444

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW