Փոփոխություն՝ Բիբլոս Բանկ Արմենիայի ղեկավար կազմում

31.07.2026 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Հայկ Ստեփանյան

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը բանկում։


Բանկի Խորհուրդն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Հայկ Ստեփանյանին՝ Բիբլոս Բանկ Արմենիայում առաջնորդության, ավելի քան 25 տարվա նվիրված աշխատանքի եւ բանկի զարգացման գործում ունեցած կարեւոր ներդրման համար:

«Հայկ Ստեփանյանի ղեկավարության ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան շարունակաբար ամրապնդել է իր դիրքերը ֆինանսական շուկայում՝ ընդլայնելով ծառայությունների շրջանակը, ներդնելով նորարարական թվային լուծումներ եւ հետեւողականորեն զարգացնելով բանկի հաճախորդամետ մոտեցումը։ Նրա ռազմավարական տեսլականն ու մասնագիտական առաջնորդությունը կարեւոր դեր են ունեցել բանկի կայուն զարգացման, արդյունավետ գործունեության եւ երկարաժամկետ առաջընթաց գրանցելու գործում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ղեկավարման սահուն փոխանցումն ապահովելու նպատակով Խորհուրդը բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ գործադիր տնօրենի տեղակալ է նշանակել Անի Սարգսյանին, որը ներկայում զբաղեցնում է բանկի գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Նշանակումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։
Դիտում՝ 2762

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW