Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 2.00%-ի չափով։ ԿԲ-ից հայտնել են, որ հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից։2026թ․ առաջին եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճել է՝ կազմելով 84%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքն ընդլայնվել է շուրջ 1 տոկոսային կետով եւ կազմել 4.3 տոկոսային կետ։Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը շարունակել է պահպանվել բարձր մակարդակում, իսկ վարկավորման հիմնական ուղղություններով գրանցվել է բարձր ակտիվություն։Նշվում է, որ սպառողական վարկերի արագ աճի միտումները շարունակվել են։ Աճել են ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրված նոր վարկերի ծավալները։Անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է գների աճի արագացում։ Հիպոտեկային եւ շինարարության ոլորտների վարկավորման բարձր ծավալների պայմաններում վարկային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։Գերակա են մնում տարածաշրջանային տնտեսական, առեւտրային եւ քաղաքական բարձր անորոշություններից բխող ռիսկերը։ Ընթացող հակամարտությունների պայմաններում մակրոմիջավայրի վրա կտրուկ, հաճախակի եւ միաժամանակ ի հայտ եկող շոկերի հավանականությունը գնահատվում է բարձր։• Կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափի որոշումը և հիմնավորումը (2026թ. 2-րդ եռամսյակ)• Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշները և ռիսկերը (2026թ. 2-րդ եռամսյակ) Tweet Դիտում՝ 1684