20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով

31.07.2026 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #քեշբեք #Pro փաթեթ

Ամառը նոր ճամփորդությունների, բացահայտումների եւ վառ տպավորությունների ժամանակն է։ Իսկ Amio Pro փաթեթի հետ այդ ամենը կարող է լինել նաեւ շահավետ։


Amio Pro փաթեթի Visa Platinum կամ Mastercard World քարտերով համապատասխան գնումների դեպքում կստանաք մինչեւ 20% քեշբեք՝ ամսական 500-ից մինչեւ 20,000 ՀՀ դրամ։

Քեշբեքը տրամադրվում է հետեւյալ գնումների համար՝

• ավիաընկերությունների պաշտոնական կայքերից գնված ավիատոմսեր,
• միջազգային առեւտրի եւ սպասարկման կետերում կատարված գնումներ,
• արտասահմանյան առցանց գնումներ։

Առաջարկից կարող են օգտվել ինչպես Amio Pro փաթեթի գործող հաճախորդները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր առաջարկի գործողության ընթացքում կմիանան փաթեթին։

Amio Pro փաթեթը ներառում է նաեւ մի շարք ճամփորդական արտոնություններ, այդ թվում՝ օդանավակայանների բիզնես սրահներից օգտվելու հնարավորություն, Fast Track ծառայություն, Concierge ծառայություն եւ այլ առավելություններ, որոնք յուրաքանչյուր ուղեւորություն դարձնում են ավելի հարմարավետ։

Amio Pro փաթեթին կարող եք միանալ՝ դիմելով AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնից կամ հետեւյալ հղմամբ, որտեղ կարող եք նաեւ ծանոթանալ փաթեթի մանրամասներին։ Փաթեթին կարող եք միանալ նաեւ՝ այցելելով Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ:

Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 2849

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW