ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչեւ 10% տարեկան տոկոսադրույքով եւ ձեւակերպում բջջային հավելվածում

30.07.2026 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Կայուն» ավանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձեւակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչեւ 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։


Ինչպես նշել են բանկում, պրոդուկտը համատեղում է մրցունակ եկամտաբերությունը, սպասարկման ճկուն պայմաններն ու ձեւակերպման հնարավորությունը բջջային հավելվածի միջոցով կամ բանկի մասնաճյուղերում։

ՀՀ դրամով «Կայուն» ավանդի առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 10% (եկամտաբերություն՝ մինչեւ 9,97%)՝ 4 մլն ՀՀ դրամից սկսած 1 տարի ժամկետով միջոցները ներդնելու դեպքում։

4 մլն ՀՀ դրամ եւ ավելի գումարով ավանդ ձեւակերպող հաճախորդների համար լրացուցիչ առավելություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պրիվիլեգիա» անհատական փաթեթին միանալու հնարավորությունը։ Փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել ընդլայնված ծառայություններից եւ արտոնություններից՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն եւ անհատականացված սպասարկում ինչպես հաճախորդի, այնպես էլ նրա ընտանիքի մեկ անդամի համար։

««Կայուն» ավանդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել մեր հաճախորդների շրջանում։ 2026թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ավանդի պորտֆելն աճել է 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ձեւակերպված ավանդների քանակն ավելացել է 20%-ով։ Պրոդուկտի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն մրցունակ տոկոսադրույքով, այլեւ հաճախորդների սպասարկման համակարգի շարունակական զարգացմամբ։ Ավանդի ձեւակերպման դեպքում հաճախորդները ստանում են հատուկ պայմաններով սպասարկվելու հնարավորություն «Պրիվիլեգիա» գոտիներում, որոնց ցանցը շարունակում է ընդլայնվել ամբողջ երկրում։ Բացի այդ, ավանդը հնարավոր է արագ եւ հարմար ձեւակերպել հեռավար եղանակով՝ նոր բջջային հավելվածի միջոցով, ինչը նույնպես նպաստել է ավանդների ծավալի աճին»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Ավանդի տոկոսները վճարվում են հաճախորդի ընտրությամբ՝ ավանդի ժամկետի ավարտին, ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացմամբ։ Միջոցների տեղաբաշխումը հասանելի է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով եւ եվրոյով։

«Կայուն» ավանդի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում, ինչպես նաեւ Կոնտակտային կենտրոնում՝ 87 87 հեռախոսահամարով։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։  Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3003

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW