Հուլիսի 20–22-ը Երեւանում կայացել է Գրանթ Թորնթոնի տարածաշրջանային գործընկերների ռազմավարական հանդիպումը, որը համախմբել էր Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Իրաքի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի անդամ ընկերությունները ներկայացնող շուրջ 25 գործընկերների եւ գործադիր տնօրենների։ Եռօրյա հանդիպումը նվիրված էր տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը, բիզնես միջավայրի փոփոխվող միտումների քննարկմանը եւ այն ռազմավարական ուղղությունների նախանշմանը, որոնք առաջիկա տարիներին ձեւավորելու են մասնագիտական ծառայությունների ոլորտի զարգացումը։ Ընկերությունից հայտնել են, որ քննարկումների առանցքում էին թվային փոխակերպումը, նորարարական լուծումների զարգացումը, ներդրումային միջավայրի փոփոխությունները, տաղանդների զարգացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային աճի եւ միջսահմանային համագործակցության նոր հնարավորությունները։«Հանդիպումը կարեւոր հարթակ էր նաեւ անդամ ընկերությունների միջեւ փորձի փոխանակման, լավագույն միջազգային գործելակերպերի ներկայացման եւ համատեղ նախաձեռնությունների քննարկման համար։ Նման ձեւաչափերը նպաստում են միասնական մոտեցումների ձեւավորմանը, գիտելիքի փոխանակմանը եւ տարածաշրջանի տարբեր շուկաներում հաճախորդներին մատուցվող ծառայությունների շարունակական զարգացմանը։Գրանթ Թորթնոնի կողմից հանդիպման հյուրընկալումը եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի կարեւոր դերակատարությունը ցանցի տարածաշրջանային համագործակցության շրջանակում՝ ստեղծելով հնարավորություն ամրապնդելու գործընկերային կապերը, ընդլայնելու մասնագիտական համագործակցությունը եւ խթանելու գիտելիքի ու փորձի փոխանակումը տարածաշրջանի անդամ ընկերությունների միջեւ»,- ասվում է հաղորդագրությունում:«Այսօր արագ փոփոխվող աշխարհում հաջողության կարեւոր նախապայմանը համագործակցելու, փորձը համադրելու եւ ապագային միտված լուծումներ ձեւավորելու կարողությունն է։ Տարածաշրջանային հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն քննարկելու մեր շուկաների զարգացման առաջնահերթությունները, այլեւ համատեղ արձագանքելու նոր մարտահրավերներին, բացահայտելու աճի հնարավորությունները եւ ձեւավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում մեր հաճախորդների, մեր մարդկանց եւ մեր տարածաշրջանի համար։ Ուրախ եմ, որ այս տարի այդ կարեւոր երկխոսությունը հյուրընկալեց Երեւանը։ Այս հանդիպումը նաեւ սկիզբ է մի շարք ռազմավարական նախաձեռնությունների, որոնց մասին արդեն այս աշնանը հնարավորություն կունենանք խոսել ավելի առարկայական՝ ներկայացնելով այն զարգացումները, որոնք, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացեն մեր տարածաշրջանի եւ մեր անդամ ընկերությունների համար», - նշել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը։«Երեւանում կայացած տարածաշրջանային գործընկերների հանդիպումը նշանավորեց Գրանթ Թորթնոնի տարածաշրջանային համագործակցության նոր փուլը»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1262