Alphyn.AI ընկերությունը շուկայում ներկայացրել է Alphyn.AI Chat-ը՝ մեծ լեզվական մոդելների (LLM) հասանելիության կորպորատիվ հարթակը, որը նախատեսված է ֆինանսական, հեռահաղորդակցության, մանրածախ առեւտրի եւ արդյունաբերության ոլորտների ձեռնարկությունների համար։ Թեեւ այսօր արհեստական բանականության (AI) մասին լսել են բոլորը, գործնականում դրանից օգտվում է մասնագետների նեղ շրջանակ։ Հիմնական պատճառներն են՝ մասնատված հասանելիությունը, աշխատանքային գործընթացները բարդացնող բազմաթիվ առանձին բաժանորդագրություններն ու գործիքները, ինչպես նաեւ անհրաժեշտ մոդելների անհիմն բարձր արժեքը կամ ոչ բավարար արտադրողականությունը։ Կորպորատիվ բաժանորդագրություններ ձեռք բերող ընկերություններն էլ բախվում են մեկ այլ խնդրի. տեղեկատվական տնօրենները (CIO) չունեն անհրաժեշտ գործիքակազմ՝ ըստ առանձին բիզնես-խնդիրների մոդելների կիրառման ծախսերը գնահատելու համար, իսկ աշխատակիցների անձնական հաշիվների օգտագործումը մեծացնում է գաղտնի տվյալների արտահոսքի ռիսկը։Alphyn.AI Chat-ը լուծում է երկու խնդիրն էլ։ Աշխատակիցը պարզապես բացում է վեբ-դիտարկիչը (browser), մուտք գործում կորպորատիվ SSO-ով եւ մեկ պատուհանում աշխատում առաջատար մոդելների հետ, ինչպիսիք են Claude, GPT, Gemini, DeepSeek, Qwen, Llama եւ այլն։ Առանձին ծառայություններ գնելու եւ կարգավորելու անհրաժեշտություն այլեւս չկա։Ի՞նչ է ստանում բիզնեսը● Հասանելիություն բոլոր աշխատակիցների համար. Անձնական բաժանորդագրությունների փոխարեն օգտագործվում է միասնական կորպորատիվ մուտք։ AI-ը դադարում է լինել միայն առանձին թիմերի արտոնությունը եւ դառնում է ամբողջ ընկերության ամենօրյա աշխատանքային գործիքը։● Բյուջեների պատվիրակում. ControlTower մոդուլը բաշխում է բյուջեն ըստ համապատասխան մակարդակների՝ ընկերություն – ստորաբաժանում – թիմ – աշխատակից։ Յուրաքանչյուր մակարդակ ինքնուրույն է կառավարում իր բաժինը, իսկ ղեկավարը հնարավորություն ունի տեսնելու յուրաքանչյուր հարցման վերլուծությունը (analytics)։● Մոդելի ընտրություն՝ ըստ խնդրի, եւ ազատություն պրովայդերների հարցում. Արագագործ մոդել՝ թարգմանությունների համար, հզոր մոդել՝ պայմանագրերի վերլուծության համար, եւ տեղային (local) մոդել՝ զգայուն տվյալների հետ աշխատանքի համար։ Հարթակը լիովին անկախ է մատակարարներից (vendor-agnostic). պրովայդերի փոփոխությունը չի պահանջում աշխատանքային գործընթացների վերակառուցում։● Կորպորատիվ գիտելիքների բազա (RAG). Knowledge Collections գործիքը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի կտտոցով չատին կցել ներքին փաստաթղթաշրջանառությունը, իսկ բարդ ձեւաչափերով փաստաթղթերը մշակվում են Docling վերլուծիչի (parser) միջոցով։● AI-գործակալ՝ բարդ առաջադրանքների համար. Cowork Agent-ն ինքնուրույն տրոհում է խնդիրը եւ կատարում այն ինքնավար ռեժիմով՝ աշխատելով PPTX/DOCX ֆայլերի, կոդի, վեբ-դիտարկիչի եւ դիագրամների հետ։ Ինտեգրումը Jira, Confluence, GitHub, SharePoint հարթակների եւ SQL տվյալների բազաների հետ իրականացվում է MCP (Model Context Protocol) միակցիչների (connectors) միջոցով։● Տվյալների անվտանգություն պատվիրատուի տիրույթում. Տեղային տեղակայում (Self-hosted՝ Docker/K8s-ի միջոցով)։ Ներքին տվյալները (զրույցների պատմությունը, փաստաթղթերը, գիտելիքների բազան եւ լոգերը) չեն դուրս գալիս ընկերության անվտանգային տիրույթից. արտաքին պրովայդերին ուղարկվում է բացառապես հարցման տեքստը։ Guardrails համակարգը ստուգում է յուրաքանչյուր հարցում եւ կցված ֆայլերը՝ ընկերության անվտանգության քաղաքականությանը համապատասխանությունը երաշխավորելու համար, ինչպես նաեւ քողարկում կամ արգելափակում է անձնական ու զգայուն տվյալները՝ նախքան դրանք մոդելին փոխանցելը։Հարթակն արդեն հաջողությամբ ներդրվել է ավելի քան 2000 աշխատակից ունեցող խոշոր տեխնոլոգիական հոլդինգում. շուրջ 500 ակտիվ օգտատեր կիրառում է այն AI-ի վրա հիմնված բիզնես-վերլուծության, շնորհանդեսների ստեղծման, GitLab-ում կոդի ստուգման (code review) եւ փաստաթղթերի RAG-վերլուծության համար։ Արդյունքում ծրագրավորման որոշակի խնդիրների լուծումն արագացել է մինչեւ 3 անգամ։Հարթակը հեշտությամբ ինտեգրվում է նույնականացման կորպորատիվ համակարգերին (AD/SSO)։ Ներդրման եւ առաջին չափելի բիզնես-արդյունքների ստացման ժամկետը սկսվում է ընդամենը երկու շաբաթից։«Որպես Alphyn.AI-ի գործընկեր եւ տվյալների ու արհեստական բանականության հիման վրա բիզնես գործընթացների օպտիմալացման ՏՏ լուծումների մատակարար՝ Databorn ընկերությունը պատրաստ է անցկացնել համակարգի ցուցադրություն՝ հարմարեցված ձեր աշխատանքային սցենարներին, եւ տրամադրել արտադրանքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն», - նշել է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանում Databorn-ի բիզնեսի զարգացման տնօրեն Եվգենի Չեռնոբուրովը։Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հետեւյալ հասցեով՝ contact@databorn.ai:Alphyn.AI-ի մասինAlphyn.AI-ը կորպորատիվ ոլորտի համար արհեստական բանականության լուծումներ մշակող ընկերություն է, որը մասնագիտացած է Enterprise (ձեռնարկությունների) սեգմենտում գեներատիվ մոդելների հետ անվտանգ եւ արդյունավետ աշխատանքի գործիքների ստեղծման մեջ։ Ընկերության պաշտոնական կայքն է՝ www.alphyn.ai:Databorn-ի մասինDataborn-ը միջազգային ընկերություն է, որը մատուցում է խորհրդատվական ծառայություններ մեծ տվյալների (Big Data) եւ բիզնես-վերլուծության ոլորտում։ Ընկերության պաշտոնական կայքն է՝ databorn.ai: Tweet Դիտում՝ 2662