Մերձավոր Արեւելքում լարվածության վերաակտիվացման ֆոնին վերականգնվում են համաշխարհային տնտեսություններում եւ ներդրումային շուկաներում անորոշության պայմանները։ Փոփոխվում է նավթի գների դինամիկան։ Վերջինս իջել էր համաձայնության ֆոնին, որի հետեւանքով ԱՄՆ տնտեսությունը կարող է պահպանել կայունությունը, մինչդեռ Եվրոպան դեռ մնում է խոցելի։ Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ առաջիկա 6 ամիսները կարեւոր փորձություն կլինեն շուկաների համար։ Հիմնական սցենարը ենթադրում է ճգնաժամի աստիճանական մեղմացում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում, սակայն կրկնակի սրացման դեպքում ճնշում կլինի բաժնետոմսերի եւ պարտատոմսերի վրա՝ միաժամանակ աջակցելով ապրանքային շուկային եւ ոսկուն։ «Գլոբալ ներդրումային հեռանկարներ. հուլիս 2026թ.» վերլուծության մեջ ներկայացվել են հիմնական դիտարկումները եւ ներդրումային հեռանկարները։ Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները նշում են, որ, ընդհանուր առմամբ, ներդրումային որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուշադրությունը չսեւեռել միայն կարճաժամկետ իրադարձությունների վրա, այլ կենտրոնանալ կառուցվածքային դիմակայունության, գնագոյացման ազդեցության եւ արտաքին ցնցումները կլանելու ընկերությունների կարողության վրա։ Այս հատկանիշները կարելի է գտնել տարբեր տարածաշրջաններում եւ տնտեսության տարբեր ոլորտներում։ Ստորեւ ներկայացված են ակտիվների հիմնական դասերի վերաբերյալ հիմնական համոզմունքները.• Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներo ԱՄՆ-ի պարտատոմսերի ժամկետայնության (Duration) նկատմամբ դեռեւս պահպանվում է փոքր-ինչ զգուշավորություն, գրեթե չեզոք դիրքորոշում՝ հաշվի առնելով աշխատաշուկայի դիմակայունությունը, գնաճային ճնշումների կայուն բնույթը եւ Դաշնային պահուստի ավելի կոշտ դիրքորոշումը։o Եվրոպայում, նույնիսկ եթե Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի բարձրացնի տոկոսադրույքները, չի ակնկալվում բարձրացումների ամբողջական ցիկլ, ինչը նպաստավոր է եկամտաբերության կորի կարճ հատվածի համար։ Այդ պատճառով նախապատվությունը տրվում է եվրագոտու ռիսկային պետական պարտատոմսերին՝ բարձր վարկանիշ ունեցող պետական պարտատոմսերի համեմատ։ o Միացյալ Թագավորությունում չի սպասվում տոկոսադրույքների բարձրացման ամբողջական ցիկլ եւ առայժմ դրական է գնահատվում ժամկետայնությունը, հատկապես եկամտաբերության կորի կարճ հատվածում, թեեւ հարկաբյուջետային ռիսկերը դեռեւս զգուշավորություն են պահանջում։ o Զարգացող շուկաների պարտքային գործիքների նկատմամբ, հատկապես Լատինական Ամերիկայում, դրական գնահատումը մնացել է անփոփոխ։ • Բաժնետոմսերի դեպքում շարունակվում է հավասարակշռված մոտեցումը՝ նախապատվությունը տալով դիմակայուն բիզնեսներին եւ ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերություններին։ Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ գրավիչ պաշտպանական ոլորտները, մասնավորապես՝ սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների եւ առողջապահության ոլորտները, ինչպես նաեւ արդյունաբերության եւ նյութերի ոլորտների որակյալ ընկերությունները։Ներկայում տնտեսական միջավայրի պակաս բարենպաստ պայմանները դեռեւս փոխհատուցվում են շուկայում առկա բարձր իրացվելիությամբ եւ ընկերությունների շահույթի կայուն աճով։ Նման պայմաններում անհարժեշտ է պահպանել ռիսկի նկատմամբ զգուշավորություն՝ կիրառելով ռիսկերի հեջավորման միջոցներ եւ առաջնահերթություն տալով ներդրումների դիվերսիֆիկացմանը՝ շուկայի կենտրոնացվածության ռիսկը նվազեցնելու նպատակով։ Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի եւ արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների եւ աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում են յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։Ամունդի ներդրումային ինստիտուտԱմունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու եւ Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական եւ ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական եւ շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա: Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասինԱմունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, եւ Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։ Tweet Դիտում՝ 1606