Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ 2025 թվականի եւ հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման եւ ներկայացման մանրամասներին, մասնավորապես.- ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,- ինչպես ներկայացնել հայտարարագիր,- որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,- հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույնքաղաքացիների կողմից,- երբ ներկայացնել հայտարարագիր: Tweet Դիտում՝ 1943