«Կոնսէլ» ընկերությունը նշում է հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով ինժեներական ոլորտում անցած ճանապարհը, ձեւավորված գործընկերությունները եւ հաջողությամբ իրականացված հազարավոր նախագծերը։ Հոբելյանական միջոցառումը համախմբել էր ընկերության պատվիրատուներին, պաշտոնական գործընկերներին, միջազգային ապրանքանիշերի ներկայացուցիչներին, արտերկրյա գործընկերներին եւ ընկերության բարեկամներին՝ մեկտեղելով տարիների համագործակցության, վստահության եւ համատեղ ձեռքբերումների պատմությունը։25 տարիների ընթացքում «Կոնսէլ»-ը ձեւավորել է ինժեներական համալիր լուծումների վստահելի գործընկերոջ դիրք Հայաստանում՝ իրականացնելով ավելի քան 15,000 նախագիծ, համագործակցելով ավելի քան 5,500 պատվիրատուի հետ եւ ձեւավորելով ավելի քան 120 աշխատակիցներից բաղկացած թիմ։2001 թվականին հիմնադրվելով որպես անվտանգության եւ օդորակման համակարգերի վաճառքով եւ սպասարկմամբ զբաղվող ընկերություն՝ «Կոնսէլ»-ը տարիների ընթացքում ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ վերածվելով բազմապրոֆիլ ինժեներական ընկերության, որն առաջարկում է համալիր լուծումներ՝ համակարգերի նախագծումից եւ տեխնիկական խորհրդատվությունից մինչեւ սարքավորումների մատակարարում, մոնտաժում եւ սպասարկում։ Լուսանկարը՝ «Կոնսէլ» Այսօր «Կոնսէլ»-ը Հայաստանում հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու դիստրիբյուտորը՝ հայկական շուկային ներկայացնելով Mitsubishi Electric, Carrier, Systemair, Rapiscan Systems, Philips, Vimar եւ այլ առաջատար ապրանքանիշեր։Ընկերության գործունեության հիմքում մշտապես եղել են նորարարությունը, մասնագիտական վերապատրաստումները եւ միջազգային լավագույն փորձի ներդրումը՝ նպատակ ունենալով հայկական շուկային հասանելի դարձնել ժամանակակից եւ արդյունավետ ինժեներական տեխնոլոգիաները։«25 տարիների ընթացքում մենք կառուցել ենք ոչ միայն ընկերություն, այլեւ վստահության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերություններ մեր գործընկերների եւ պատվիրատուների հետ։ Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար ավելին է, քան պարզապես տեխնիկական լուծում․ այն պատասխանատվություն է՝ ստեղծելու արդյունավետ, հուսալի եւ երկարաժամկետ արժեք։ Արման Փափազյանը Լուսանկարը՝ «Կոնսէլ» Մենք մշտապես հետեւում ենք համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներին եւ ձգտում ենք Հայաստան բերել ոլորտի լավագույն լուծումները՝ առաջարկելով ոչ միայն սարքավորումներ, այլ ամբողջական համակարգեր, որոնք համապատասխանում են ժամանակակից պահանջներին եւ նպաստում ավելի արդյունավետ ու հարմարավետ միջավայրերի ստեղծմանը»,- նշել է ընկերության հիմնադիր Արման Փափազյանը։«Հոբելյանական երեկոն դարձավ անցած ճանապարհի արժեւորման, գործընկերային կապերի ամրապնդման եւ նոր նպատակների շուրջ համախմբվելու առիթ։ «Կոնսէլ»-ի առաքելությունը եղել է ստեղծել այն հարմարավետությունը, որն առաջին հայացքից հաճախ մնում է անտեսանելի, սակայն հենց ինժեներական ճիշտ լուծումներն են ապահովում մարդկանց առօրյա հարմարավետությունը, անվտանգությունն ու միջավայրի ներդաշնակությունը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1821