Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը

06.07.2026 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Junius #Իդրամ #մրցանակներ

Թեժ պայքար, նոր բացահայտումներ եւ օգտակար ժամանց․ հենց այսպես կարելի է բնութագրել երեխաների կողմից այդքան սիրված Junius ֆինանսական առցանց մրցաշարը։ Կարճատեւ դադարից հետո վերադարձած մրցաշարի չորրորդ փուլը մոտեցավ  ավարտին։


Ինչպես նշել են Իդրամ ընկերությունում, շուրջ մեկ ամիս 3-8-րդ դասարանի աշակերտներ մրցում էին միմյանց հետ՝ ստուգելու մաթեմատիկայի եւ ֆինանսական ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները։ 

Մրցաշարի հերթական փուլն ամփոփվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Արդյունքում՝ բոլոր 1-50 փուլերը հաջողությամբ հաղթահարած եւ առավելագույն թվով բյուրեղներ հավաքած մասնակիցներն արժանացան Իդրամ ընկերության կողմից սահմանված արժեքավոր մրցանակների, որոնք, ինչպես եւ մրցափուլերը, համապատասխանեցված էին տարիքային խմբերին․
    
3-4-րդ դասարաններ՝
    
    1-ին տեղ - Samsung Galaxy Tab S10 պլանշետ,
    2-րդ տեղ - Fitbit Charge 6 Coral սմարթ ժամացույց,
    3-րդ տեղ - Yerevan Park նվեր-փաթեթ երկու անձի համար։
    
5-6-րդ դասարաններ՝
    
    1-ին տեղ - Nintendo Switch OLED,
    2-րդ տեղ - Instax Mini SE ֆոտոխցիկ,
    3-րդ տեղ - Adidas նվեր քարտ։
    
7-8-րդ դասարաններ՝

    1-ին տեղ - Apple iPad 11 (2025),
    2-րդ տեղ - iSpace նվեր քարտ,
    3-րդ տեղ - AirPods 4 ականջակալներ։

IDBank-ի ու Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով, երկու տարի առաջ Idram Junior հավելվածում ներդրված Junius խաղի նպատակն է ֆինանսապես կրթել երեխաներին իրենց սիրելի՝ խաղային ֆորմատով․ 

«Ուրախ ենք տեսնել, որ Junius խաղի մասնակից բազմաթիվ երեխաներ այսօր կրթվում են խաղի միջոցով։ Մրցույթները հայտարարվում են որոշակի պարբերականությամբ եւ շուտով՝ հուլիսի 6-ին, հայտարարելու ենք նոր մրցույթ, որի շրջանակում կրկին 3-8-րդ դասարանի աշակերտները հնարավորություն կունենան, յուրաքանչյուրն իրենց կատեգորիայում, մասնակցել եւ շահել տարբեր մրցանակներ, այդ թվում՝ iPad, պլանշետ, Airpods ականջակալներ եւ այլ արժեքավոր նվերներ։ Հիշեցնեմ, որ մրցանակը ստանալու համար Իդրամում ծնողի կողմից նույնականացված լինելը պարտադիր է, հակառակ դեպքում հաղթող է ճանաչվում հաջորդ հորիզոնականը զբաղեցրած եւ նույնականացված մասնակիցը»։ 

Ֆինանսական նոր արկածները դեռ առջեւում են, այնպես որ ներբեռնեք եւ նույնականացվեք Idram Junior հավելվածում՝ բաց չթողնելու գիտելիքների ձեռքբերման նոր հնարավորությունը։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։

«Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։ Միշտ հիշեք, որ անկախ զբաղեցրած հորիզոնականներից՝ ամենաարժեքավոր մրցանակը, որը հնարավոր է ձեռք բերել՝ գիտելիքն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
    
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3880

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW