Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը

02.07.2026 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Հուսո առագաստ»

Ֆասթ Բանկի աջակցությամբ եւ «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Երիտասարդական միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել հեղինակային երգի կատարողների Հայաստանի տարբեր մարզերից։


«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնը երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսեւորվելու հնարավորություն է տալիս․ «Ֆասթ Բանկի հետ համագործակցությունն արդեն հինգ տարի է։ Այն կարեւոր աշխատանքը, որ մենք հիմա անում ենք շնորհիվ Ֆասթ Բանկի, հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվելու, հնարավորություն է տալիս երիտասարդներին խրախուսելու եւ նրանց բեմական կյանքը զարգացնելու»:

«Հուսո առագաստ» հեղինակային երգի 12-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլին հաջորդելու է եռօրյա ստեղծագործական հավաք Սեւանում։ Մրցույթի լավագույն տասնյակը «Բարդերի» ակումբի անդամների եւ արտասահմանից հրավիրված հյուրերի հետ կմասնակցի գալա-համերգին։

«Փառատոնն անցկացնում է բազմաթիվ համերգներ ողջ տարվա ընթացքում, եւ մենք ներգրավում ենք այդ երիտասարդներին այս համերգների մեջ, որպեսզի մեր ունկընդիրը մեր կողքին տեսնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին», - ասել է երգահան, մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը՝ ընդգծելով նոր սերնդին հարթակ տրամադրելու կարեւորությունը։

«Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային եւ երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 263

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW