Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

01.07.2026 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Universal Hospital Product #Կոնվերս Բանկ

Universal Hospital Product ընկերությունում բժշկական նշանակության բինտերի եւ թանզիֆե անձեռոցիկների արտադրությունն այսօր իրականացվում է ժամանակակից հոսքագծերով՝ արտադրության ամբողջական ցիկլով։


Ընկերությունը սկսել է գործունեությունը 2011 թվականին, իսկ այժմ արդեն հայկական շուկայում ունի գրեթե 90-95% մասնաբաժին։ Բացի ներքին շուկայից, արտադրանքն արտահանվում է նաեւ Վրաստան։

Զարգացման ճանապարհին կարեւոր դեր է ունեցել Կոնվերս Բանկը՝ իր բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով։ Ընկերության ընդլայնման, հումքի ձեռքբերման եւ արտադրական հզորությունների ավելացման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովվել է բանկի աջակցությամբ։

Այսօր Universal Hospital Product-ում արդեն մտածում են նոր շուկաների մասին՝ չդանդաղեցնելով արտադրության ռիթմը եւ դիտարկելով նաեւ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունը։

«Ամենաբարդ փուլում մեր կողքին կանգնեց Կոնվերս Բանկը։ Հիմնական խնդիրը ֆինանսավորումն էր, եւ Բանկի աջակցության շնորհիվ կարողացանք շարունակել զարգացումը», — նշել են ընկերությունում։

Տեսանյութն՝ այստեղ
 
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 207

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW