Այսօր պաշտոնապես մեկնարկում է imID Sign-ը՝ Հայաստանում առցանց ստորագրման նոր հարթակ, որը փոխում է փաստաթղթերի ստորագրման ուղարկման եւ հաստատման գործընթացը։ imID Sign-ի միջոցով փաստաթուղթ ստորագրելը դառնում է նույնքան պարզ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը։ Մի քանի քայլով օգտատերերը կարող են բեռնել փաստաթուղթը, ուղարկել այն ստորագրման եւ ապահով կերպով ստանալ իրավական ուժ ունեցող ստորագրված տարբերակը՝ ցանկացած վայրից եւ ցանկացած սարքից։ Հարթակը գործում է imID-ի թվային ինքնության եւ վստահության ենթակառուցվածքի հիման վրա՝ ապահովելով անվտանգ, արագ եւ իրավական ուժ ունեցող թվային ստորագրության փորձառություն։ imID Sign-ը կլուծի ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների ամենօրյա խնդիրները՝ վերացնելով տպելու, ձեռքով ստորագրելու, սկանավորելու եւ փաստաթղթերը ֆիզիկապես փոխանակելու անհրաժեշտությունը։ Պայմանագրերից եւ համաձայնագրերից մինչեւ աշխատանքային փաստաթղթեր եւ այլ կարեւոր գործարքներ. ստորագրումն այժմ իրականացվում է մի քանի վայրկյանում։ «Թվային աշխարհում գործընթացները պետք է լինեն ոչ միայն անվտանգ, այլ նաեւ պարզ։ imID Sign-ի մեկնարկով մենք նոր ստանդարտ ենք սահմանում Հայաստանում՝ փաստաթուղթ ստորագրելը դարձնելով նույնքան հեշտ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը», նշեց imID Գլխավոր Տնօրեն Կարեն Մկոյանը։ imID Sign-ի հիմքում երեք կարեւորագույն սկզբունքներ են՝ պարզությունը, անվտանգությունն ու իրավական ուժը։ Հարթակը հնարավորություն է տալիս փաստաթղթեր ստորագրել ընդամենը մի քանի քայլով եւ հիմնված է պաշտպանված թվային ինքնության եւ անվտանգ ենթակառուցվածքի վրա։ Իսկ դրա միջոցով կատարված ստորագրություններն ունեն իրավական ուժ եւ հուսալիություն։ Ծանոթացեք imID Sign-ին՝ այստեղ: Tweet Դիտում՝ 2762