Կենտրոնական բանկն ակնկալում է, որ Ադրբեջանում կրիպտոարժույթների մասին օրենքը կընդունվի մինչեւ տարեվերջ։ Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ԿԲ ֆինանսական տեխնոլոգիաների եւ նորարարությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիդան Թոֆիդին ասել է, որ օրինագծի վերջնական տարբերակն ուղարկվել է պետական մարմինների համաձայնեցմանը։«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ակնկալում ենք, որ կրիպտոարժույթների մասին օրենքը կընդունվի մինչեւ տարեվերջ», - նշել է նա։Ֆիդան Թոֆիդին հայտնել է նաեւ, որ Ադրբեջանի ԿԲ-ն շարունակում է Open Banking նախագծի ներդրումը։Նրա խոսքով՝ համակարգը թույլ կտա օգտատերերին կառավարել բոլոր բանկային հաշիվները մեկ հավելվածի միջոցով՝ տարբեր բանկերի առանձին բջջային հավելվածներ օգտագործելու փոխարեն։«Պլատֆորմին արդեն իսկ ինտեգրվել են բոլոր բանկերը, իսկ էկոհամակարգին միացող ֆինտեխ ընկերությունների թիվը շարունակում է աճել։ Սա առողջ մրցակցային միջավայր է ձեւավորում», - ընդգծել է Ֆիդան Թոֆիդին։ Tweet Դիտում՝ 2027