Հունվարին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 7 բողոք է ստացել

13.02.2009 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. 2009թ. հունվարին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 7 բողոք է ստացել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հաշտարարի մամլո ծառայությունում հայտնել են, որ ստացված բողոքներից 3-ը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի համաձայն, ենթակա չէին քննության:

2 բողոքներ կապված էին բանկի եւ վարկային կազմակերպության կողմից վարկային տոկոսների սխալ հաշվարկման հետ: Մեկական բողոքներ վերաբերում են բանկի կողմից հաճախորդի վարկային գծից ավել գանձումների եւ ապահովագրական ընկերության կողմից վնասի փոխհատուցումը մերժելու հետ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները բողոքների հեղինակներին խորհուրդ են տվել նախեւառաջ դիմել ֆինանսական այն հաստատություններին, որոնց դեմ ուղղված են բողոքները: Միաժամանակ, Հաշտարարի գրասենյակը վերահսկում է այդ բողոքների քննարկման ընթացքը:

 

Դիտում՝ 16818

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW