Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: €80 մլն արժողությամբ համաձայնագրի ստորագրման նպատակն է Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումը եւ ներդրումների ներգրավումը: Բարեփոխումների շրջանակը, որը նույնական է Համաշխարհային բանկի հետ հունիսի 3-ին եւ հունիսի 8-ին ստորագրված՝ €170.3 մլն արժողությամբ վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ, մասնավորապես, ներառում է՝ ներդրումների եւ առեւտրի ազատականացումը եւ մրցակցության խրախուսումը, տնտեսական մրցակցության պաշտպանություն, թվայնացում եւ կիբեռանվտանգություն, ավելի կանաչ եւ ավելի դիմակայուն աճի ապահովում, արտանետումների կառավարում եւ այլն։ Tweet Դիտում՝ 1281