Ամիօ բանկ. Անգրավ բիզնես վարկ՝ մինչեւ 15 մլն դրամ

25.06.2026 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #անգրավ բիզնես վարկ

Երբեմն ընդամենը մեկ քայլ է պետք՝ թարմացնելու բիզնես միջավայրը, ձեռք բերելու նոր սարքավորումներ, ընդլայնելու գործունեությունը կամ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնք կարող են Ձեր բիզնեսը հասցնել նոր մակարդակի։ 


Amio Շտապ անգրավ բիզնես վարկը ստեղծված է հենց այդ նպատակով՝ օգնելու Ձեզ իրականացնել բիզնես ծրագրերը՝ շրջանառու միջոցների համալրումից եւ հիմնական միջոցների ձեռքբերումից մինչեւ կապիտալ ներդրումներ, տարածքի վերանորոգում եւ ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։ 

Amio Շտապ վարկի միջոցով կարող եք ստանալ 300,000-ից մինչեւ 15 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորում, իսկ արտարժույթով՝ 600 ԱՄՆ դոլարից կամ Եվրոյից մինչեւ 15 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար՝ առանց բիզնեսի վայր այցելության եւ անշարժ գույքի գրավադրման:

Բանկից հայտնել են, որ վարկի հաստատումը մինչեւ 2 աշխատանքային օր է: 

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 15.5% (փաստացի տոկոսադրույքը՝ 17.2-20.3%), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 12% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.2-16.3%), իսկ Եվրոյի դեպքում՝ 10.5% (փաստացի տոկոսադրույքը՝ 11.5-14.5%):

Վարկային գծի դեպքում սահմանվել են հետեւյալ պայմանները. ՀՀ դրամով՝ 16.5% (փաստացի տոկոսադրույքը՝ 18.4-21.5%), ԱՄՆ դոլարով՝ 13% (փաստացի տոկոսադրույքը՝ 14.4-17.4%), Եվրոյով՝ 11.5% (փաստացի տոկոսադրույքը՝ 12.6-15.7%):

7-12 ամիս ժամկետով վարկավորման դեպքում գործում են հետեւյալ պայմանները․

•    Վարկ․ ՀՀ դրամ՝ 15% (փաստացի՝ 16.6-20.3%), ԱՄՆ դոլար՝ 11.5% (փաստացի՝ 12.6-15.7%), Եվրո՝ 10.5% (փաստացի՝ 11.5-14.5%):
•    Վարկային գիծ․ ՀՀ դրամ՝ 16% (փաստացի՝ 17.8-20.9%), ԱՄՆ դոլար՝ 12.5% (փաստացի՝ 13.2-16.3%), Եվրո՝ 11.5% (փաստացի՝ 12.6-15.7%):

Վարկը հասանելի նաեւ Գերմանահայկական հիմնադրամի ծրագրով՝ 12.5% անվանական տոկոսադրույքով եւ առանց սպասարկման միջնորդավճարի: Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝13.24%:

Հայտը կարող եք լրացնել առցանց՝ այստեղ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 385

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW