Հայտնի են «Ստեփան Գիշյան» հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի արդյունքները

25.06.2026 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ստեփան Գիշյան» #Ակբա բանկ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ 

Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 85 կազմակերպություն՝ գիտակրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական եւ առողջապահական ոլորտներում դրական ու տեսանելի փոփոխություններ իրականացնելու նպատակով։

Մրցույթի ամփոփման արդյունքում աջակցություն կտրամադրվի հինգ կազմակերպության.

•    «Զենիթ» ակադեմիա կրթական հիմնադրամ 
•    «ՀԱԻՖՆ 4 ԼԱԲ» Հետազոտական եւ կրթական ՀԿ 
•    «Ճախրուկ» հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցող ՀԿ 
•    «Հայ-Հայ» կրթական ՀԿ 
•    Կայուն զարգացման հայկական հիմնադրամ 
    
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
Դիտում՝ 264

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW